Search
Close this search box.

Հանցագործ տարրերը անցնում են գործի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանցագործությունների թվի մեծ աճ է նկատվում: Խոսքը հատկապես վերաբերում է ծանր հանցագործություններին, որոնց թիվն աճել է 30 տոկոսով:

Այս տարվա առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ։

Ինչ վերաբերում է ընդհանուր հանցագործությունների վիճակագրությանը, ապա վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, 2019թ. հունվարսեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 18 հազար 865 հանցագործություն։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 17 հազար 673 հանցագործություն։

Ուշագրավ է նաեւ այն, որ հանրապետությունում այս տարի շուրջ 50 տոկոսով աճել են զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերը։

Աճ է գրանցվել նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես անձնական գույքի հափշտակությունների գծով։

Իշխանափոխությունից հետո հանրության մոտ կար այն մտայնությունը, թե պետք է տեղի ունենա հանցագործությունների նվազում, սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի է ունենում հակառակ գործընթացը:

Հանցագործությունների աճը պայմանավորված է առաջին հերթին իշխանությունների կողմից վարվող քաղաքականությամբ:

Անցած տարի տեղի ունեցած համաներման արդյունքում մեծ թվով դատապարտյալներ, այդ թվում՝ ծանր հանցագործություն կատարած անձինք, հայտնվեցին ազատության մեջ: