Search
Close this search box.

Մելիք Մանուկյանը կարևորություն չի տալիս անլուրջ հոդվածներին

Օրերս մամուլում  հրապարակվեց մի հոդված՝ ըստ որի, եթե նախկինում մեծահարուստներն ու պաշտոնյաները շրջում էին ավտոշարասյուներով, ապա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգից հետո՝ այն է թույլ չտալ խախտել համակեցության կանոնները, իրավիճակը շտկվել է, և միայն բացառությամբ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանն է շարունակում շրջել մի քանի մեքենաներով:

ArmLife.am-ը փորձեց  անձամբ կապ հաստատել պատգամավորի հետ և ճշտել, թե արդյո՞ք դա այդպես է: ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը առանձնապես կարևորություն չտվեց հոդվածին՝ նշելով, որ այն հերյուրանք է. «Հերիք է պղտոր ջրում ձուկ որսան: Լուրջ գործերով թող զբաղվեն և գրեն, թե ես ինչպես եմ հարյուրավոր աշխատատեղեր ստեղծում և արդյունաբերությամբ զբաղվում, որը կենսական նշանակություն է ապահովում մեր գյուղատնտեսության զարգացման համար: Ես   անլուրջ հոդվածներին արհամարհում եմ, լավ կլինի իրենց լեզուները համապատասխան տեղ դնեն»,-նշեց պատգամավորը: