Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 29-ամյա վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Սոս Տ.-ն Այնթապ-Նուբարաշեն ավտոճաապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 36 GԼ 421 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով վարորդը, ում մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Այնթապում բնակվող 2 երիտասարդ տղաներ և ոստիկանության մեկ այլ աշխատակից, վիրավոր նշված անձանց կողմից տեղափոխվել է անվտանգ վայր, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են նրա մահը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և նրանից պոկված գազաբալոնը տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: