Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ մեկ իրավունք չունի ասել, որ Վանեցյանն ուսադիրներն աղբաման է նետել. Սասուն Միքայելյան

Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է, միասին ճանապարհ ենք անցել, լրագրողների հետ զրույցում նշել է  ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։

Հարցին, թե արդյոք ինքը համամիտ է, որ Վանեցյանը «աղբամանը նետեց իր ուսադիրները», ինչպես հայտարարել էր Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ասաց. «Նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի։ Ոչ մեկ իրավունք չունի։ Ես էլ եմ ուսադիր կրել»:

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստում եղած սթափության կոչին՝ Միքայելյանն ասաց. «Բոլորս պիտի սթափվենք, բոլորս»: