Search
Close this search box.

24-ամյա հայուհին նշանակվել է Ուկրաինայի վարչապետի խոսնակ

24-ամյա հայուհի Դիանա Դավիթյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի մամուլի քարտուղար, հայտնում է Ռուսարմինֆոն։

«15 ժամյա աշխատանքային օրեր, հանգստյան օրերի բացակայություն, դեդլայն և պոստդեդլայն, բարև։ Լրագրող ընկերներ, եթե Ձեզ անհրաժեշտ են մեկնաբանություններ, խնդրանքներ, պարզաբանումներ կամ vարչապետի կողմից որևէ այլ բան, խնդրեմ:

Մենք շատ բաց ենք, երիտասարդ և ակտիվ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթյանը:

Դիանա Դավիթյանն ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտը, աշխատել է «Ֆոկուս» հրատարակությունում:

Նախկինում աշխատել է «Голос» կուսակցությունում, որը վերջերս անցել է Վերին ռադայում: