Search
Close this search box.

Սա այն կառավարությունը չէ, որ միջազգային կազմակերպությունները ճնշում գործադրեն. Ալեն Սիմոնյան

Սա այն կառավարությունը չէ, որ միջազգային կազմակերպությունները ճնշում գործադրեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս ընդգծեց, որ գոյություն ունի եզրակացություն, որն ընդունվել է ի գիտություն և դրա հիման վրա էլ կլինի հայտարարություն։
«Թե՛ նախընտրական փուլում, թե՛ այս ողջ ժամանակահատվածում ասվել է, որ եթե գոնե 0.1 տոկոս կասկած լինի, որ դրանից կտուժի Ջերմուկը, Սևանա լիճը, ապա անկախ նրանից, թե միջազգահին որ կազմակերպությանը կամ անհատին դուր կգա, թե ոչ, հանքը չի շահագործվի»,-ասաց ԱԺ փոխնախագահը՝ ավելացնելով, որ վաորչապետը հարցի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ։

Վերջինս ընդգծեց, որ իր անձնական դիրքորոշումն այս հարցի շուրջ չի ձևավորել, քանի որ մասնագիտական գիտելիքները և ինֆորմաիցան այս փուլում չեն բավարարում, բայց պնդում է, թե՝ սա այն կառավարությունը չէ, որի վրա միջազգային ինչ-որ կազմակերպություն կարող է ճնշում գործադրել։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետը Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման վերաբերյալ հանդիպում էր տեղի ունեցել, որին մասնակցել էին Ջերմուկ համայնքի բնակիչներ, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ։ Քիչ առաջ էլ ավարտվեց վարչապետի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, որի օրակարգում էր Ամուլսարի հանքի շահագործման հարցը։ Վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։