Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Երևանում 18-ամյա վարորդը «Յաշիկ»-ով տապալել է երկաթե էլեկտրասյունն ու կողաշրջվել

Հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ 18-ամյա Արթուր Գևորգյանը իր վարած Mercedes G մակնիշի 06 GG 060 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ բախման արդյունքում էլեկտրասյունը հիմքից պոկվել և շրջվել է իսկ Mercedes-ը կողաշրջվել: Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

[smartslider3 slider=114]