Search
Close this search box.

Նոյեմբերյանում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևանի զինվորական հոսպիտալ

ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Նախօրեին նա վիրավորվել է հակառակորդի կրակից»,- գրել է Հովհաննիսյանը:

Վլադիմիր Հայկազի Օսիպյանը ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ: