Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 21-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Lexus-ին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում․ կան վիրավորներ

Այսօր, հուլիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Արթուր Ջուլհակյանի վարած Lexus մակնիշի 24 UL 444 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Արտակ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի 34 NS 388 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր Երևանի բնակիչ 23-ամյա Լ․Մ․-ն և Opel-ի ուղևոր 22-ամյա Վ․Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները։ Դ
Կայքը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Lexus-ին, և գլխիվայր վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։