Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հիվանդանոց է տեղափոխվել սպանված «օրենքով գող» Մասիվցի Անդիկի դին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հուլիսի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենի գործադրմամբ սպանված «օրենքով գող», 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված ավտոմեքենան եղել է KIA մակնիշի 43 ZZ 333 համարանիշի: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Երևանում սպանվել էր «օրենքով գող»: Ժամը 23։10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Jeep մակինշի ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։