Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Երևանում. կանգառում կանգնածները հազիվ են փրկվել

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանում` Գարեգին Նժդեհի պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են «Նիսսան» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Հարվածից հետո «Նիսսանը» դուրս է եկել ճանապարհից և հայտնվել մայթին։

Մայթի այդ հատվածում կանգառ է, որտեղ սպասող մարդիկ մի կերպ են խուսափել վրաերթի ենթարկվելուց։

Այս պահին տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան, բայց դեպքի վայրում հավաքվածների խոսքով` տարածքից շտապօգնության մեքենայով մի երիտասարդ է տեղափոխվել բուժհաստատություն։