Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի «երես տալը» և դրա գինը (փաստաթուղթ). Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, որը զուրկ է բուհական կառավարման հմտություններից և առաջնորդվում է թայֆաբազությամբ ու անձնական շահերից դուրս գալով` հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց է տվել և իբրև թե բացատրել է, թե ինչու է նկատողություն տվել Հ.Խորիկյանին, որի վերաբերյալ պատասխանը շատ շուտով կստանա և իր բարիությունը իմ ու Հ.Խորիկյանի նկատմամբ “ապացուցելու” համար արդեն որերորդ անգամ կրկնել է, որ նա շատ մեծ լավություն է արել մեզ և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումները, որի համաձայն մենք վերականգնել ենք մեր իրավունքները ՇՊՀ-ում, չի բողոքարկել Վերաքննիչ դատարանում… Բազմիցս ենք պարոն Սերոբյանին ասել, որ բողոքարկելը նրա իրավունքն էր և մենք երբեք նրանից մեր վերականգնվելու համար շնորհակալություն չենք հայտնի…
Մինչև այսօր գերադասել եմ լռել այն բանի մասին, թե ԿԳՆ-ի կողմից մեր վերականգնելու վերաբերյալ առաջարկը չընդունելով` պարոն Սերոբյանը որքան ֆինանսական վնաս է հասցրել բուհին… 2018 թ-ի մայիսի 25-ին ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն դիմել էր ԿԳՆ և խնդրել պարզաբանել իր լիազորությունները՝ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի` ինձ և Հ.Խորիկյանին աշխատանքից ազատելու հրամանները անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև այդ հրամանների անօրինական լինելու փաստը… 5 օր անց ԿԳ նախարարի պաշտոնակատար Հ.Հովհաննիսյանը պատասխանում է Եր. Սերոբյանի նամակին և հայտնում, որ վերջինս ունի համապատասխան լիազորություններ մեզ վերականգնելու բուհում, իսկ նախկին ռեկտորի հրամաններն էլ կարող է ճանաչել անվավեր, քանի որ դրանք հակասում են համապատասխան օրենքներին (տե՛ս փաստաթուղթը)….

Սակայն ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, լինելով Սահակ Մինասյանի “հանցակիցը”, որն ակտիվ մասնակցություն է ունեցել վատահամբավ Մինասյանի կողմից ձևավորված, այսպես կոչված, Էթիկայի հանձնաժողովում, մինչև վերջ չկատարեց ԿԳ նախարարի պաշտոնակատարի առաջարկը, որի արդյունքում մենք վերականգնվեցինք բուհում դատարանի որոշումների համաձայն, իսկ Եր. Սերոբյանը բավականին մեծ ֆինանսական վնաս պատճառեց համալսարանին… Կոպիտ հաշվարկի համաձայն, եթե առանց դատարանի որոշման ես և Հ.Խորիկյանը վերականգնվեինք բուհում, ապա ՇՊՀ-ն կվճարեր մեզ պարապուրդի 2,5 ամսվա գումարը… Սակայն դատարանով վերականգնվելու արդյունքում բուհը բավականին մեծ ֆինանսական ծախսեր կրեց՝ ավել պարապուրդի համար ինձ վճարելով մոտ 600 հազար դրամ, իսկ Խորիկյանին՝ մոտ 1 միլոն 600 հազար դրամ… Այս գումարներին եթե գումարենք նաև բուհի կողմից վարձակալած թանկարժեք “ադվոկատուհուն”, ում վճարվեց 940 հազար դրամ, ապա կոպիտ հաշվարկով կստացվի, որ պարոն Սերոբյանը, մեզ չվերականգնելով ՇՊՀ-ում, համալսարանին պատճառել է 3 միլիոն դրամից ավելի վնաս…

Ի գիտություն ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի՝ և՛ Վերաքննիչ, և՛ Վճռաբեկ դատարաններում ՇՊՀ-ի տխրահռչակ Էթիկայի հանձնաժողովի հիման վրա մեզ աշխատանքից ազատման որոշումը շատ արագ կբեկանվեր և եթե Սահակ Մինասյանի ֆան-ակումբը շարունակեր անիմաստ պայքարը մեր դեմ, ապա էլ ավելի մեծ ֆինանսական վնաս կպատճառեր բուհին… Հետաքրքիր է` պարոն Սերոբյանը և նրա “դատավոր” կոլեգաները չեն կարդացել իմ և Խորիկյանի վճիռները, որ տեսնեն, թե ինչ խայտառակ և զավեշտալի է մեկնաբանվում նրանց գործունեությունը… “Լավություններից” խոսացող Սերոբյանին խորհուրդ կտամ չմոռանալ, թե մեր բուհ մտնելու առաջին իսկ օրվանից նա և իր բարեկամը՝ անգրագետ իրավաբանը, ինչ խոչընդոտներ էին պատրաստել մեր դեմ… Ուղղակի զավեշտալի է պարոն Սերոբյանի արձագանքը՝ նրա և իրավաբանի բարեկամության մասին.նույնաբովանդակ մեկնաբանություն էր տվել նաև նախկին ռեկտորը,երբ նրան հարցրել էին իր և բուհի իրավաբանի բարեկամության մասին… ՇՊՀ-ի ոչ կոմպետենտ իրավաբանը, որը 4 օրը մեկ կարող է իրարամերժ որոշումներ կայացնել, Սերոբյանի մոտ բարեկամն է և աղետ է բուհի համար…

Հ.Գ. Երվանդ Սերոբյանին խորհուրդ կտամ իր չարած լավությունների մասին խոսելու և իմ անունից որոշ ապատեղեկատվություններ տարածելու փոխարեն շնորհակալություն հայտնի մեզ, որ իմ և Խորիկյանի շնորհիվ դարձավ ռեկտոր, որի մասին խոսում են նույնիսկ իր ընկերները…