Search
Close this search box.

Առևանգել են թեքվոնդոյի չեմպիոնին և ստիպել են դուրս բերել իր հաշիվներից 12 միլիոն. ֆոտո

Մոսկվայում ոստիկաններ ներկայացած անհայտ անձինք առևանգել են թեքվոնդոյի Ռուսաստանի և Եվրոպայի չեմպիոն Սերգեյ Չմուլյային և ստիպել են նրան 12 միլիոն հանել իր ընկերության հաշիվներից, հաղորդում է «Комсомольская правда»-ն` հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

Պարբերականի աղբյուրների համաձայն, մայիսի 30-ին առևանգողները մտել են մարզիկի տուն, որից հետո նրան տարել են մեկ այլ բնակարան, որտեղ նրան պահել են այնքան ժամանակ, մինչեւ նա ստորագրել է երրորդ անձանց հաշվին 12 միլիոն ռուբլի փոխանցման փաստաթղթերը: Դրանից հետո նրան բաց են թողել:

Ոստիկանության բաժին է դիմել Չմուլյայի մայրը՝ անհանգստացած որդու երկար ժամանակ կապի դուրս չգալուց: Ավելի ուշ բաժին է դիմել նաև մարզիկը՝ տեղի ունեցածի մասին ցուցմունքներ տալու: Տեղի ունեցածի փաստով անցկացվում է ստուգում: