Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա երիտասարդը դանակահարվել է ավագ եղբոր կողմից, երբ փորձել է կանխել վերջինիս ինքնավնասումը

Այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան փողոցի շենքերից մեկի բնակարանից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետքերից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացու։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորները հարազատ եղբայրներ են՝ 26-ամյա Ա.Կ.-ն և 24-ամյա Ա. Կ.-ն։ 26-ամյա եղբայրը տանը փորձել է ինքնավնասում կատարել, եղբայրը նկատել է և փորձել է կանխել, սակայն ավագ եղբայրը դանակի մի քանի հարված է հասցրել կրտսեր եղբորը, որից հետո ինքնսավնասում է արել։

Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել եղբայրների կյանքը, սակայն նրանք մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։