Search
Close this search box.

Արթուր Վանեցյանը՝ իր տեղակալ Արզուման Հարությունյանի հրաժարականի մասին

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից ժամեր անց աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց նաև նրա եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջինի հրաժարականին, ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանն ասաց. «Պարոն Հարությունյանը ծառայել է ազգային անվտանգության մարմիններում՝ ավելի քան 35 տարի: Նա զեկուցագրով դիմեց՝ երկարամյա ծառայության կապակցությամբ ազատվելու խնդրանքով, որը բավարարվեց»: