Search
Close this search box.

Հայաստանի անկախությունից հետո ոչ մի նախագահ նման քայլ չի արել. ցմահ դատապարտյալ

Մեծարգո պր-ն Նախագահ.

Նախագահի կողմից իրականացվող գործառույթներում բացի կոչումներ ու պարգևներ շնորհելուց, մտնում է նաեւ ներման գործառույթը։ Սակայն այն բացակայում է, որին սպասող դատապարտյալը, հատկապես ցմահ, աչքը ջուր կտրած սպասում է այդ բացառիկ քայլին։ Հայաստանի անկախությունից հետո ոչ մի նախագահ նման քայլ չի արել՝ հասկանալի պատճառներով (նախորդները խիստ զբաղված էին նախ սեփական գրպաները փողով լցնելով և ինքնակոչ անարժան անձանց կոչումներ պարգևներ տալով):

Պարոն նախագահ. Դուք աչքի եք ընկնում հատուկ պարկեշտությամբ ու ազնվությամբ, տարբերվում եք Ձեր գործելաոճով։ Հիշեք՝ պատմությունը սրբագրում է լավն ու վատը, ու այնպես արեք որ Հայաստանի հետհեղափոխական պատմության մեջ Ձեր անունը ոսկե տառերով դրոշմվի։

Ստեփան Գրիգորյան, ցմահ դատապարտյալ