Search
Close this search box.

Կարծում եմ պետական միջոցների ռացիոնալ օգտագործումը չի կարող ունենալ այլընտրանք. ԱԺ աշխատակազմի ղեկավարի պատասխանը՝ մաքրուհիների բողոքին

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը  անդրադառնալով մաքուհիների բողոքի  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ԱԺ նախկին աշխատակազմի ու «Քլիներս» ՍՊԸ-ի կողմից կնքվել է պայմանագիր, ըստ որի` կատարող ընկերությունը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը:
Ազգային ժողովում աշխատում է 63 մաքրուհի, որից 40-ը`օրական 2 ժամ՝ 07:00-ից 09։00-ն՝ ստանալով 89950 դրամ աշխատավարձ: 23 մաքրուհի՝ 09:00-ից 18:00-ն՝ նույնաչափ աշխատավարձով:

Մաքրուհիների հետ կնքված ներկայիս պայմանագրերը լրանում է սույն թվականի մարտի 31-ին, որի մասին նրանք փետրվարի 19-ին պատշաճ ծանուցվել են։ Ինչպես նաև ծաուցվել են մասնավոր կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ։
«Քլիներս» ՍՊԸ-ն պարտավորվել է մաքրուհիներին վերցնել աշխատանքի եւ գործուղել Ազգային ժողով` ամսեկան դրույքաչափ սահմանելով 105,000 դրամ: Հաշվի առնելով, որ մաքրուհիների մեծ մասն աշխատում է օրական 2-3 ժամ` նշյալ ընկերությունը նրանց Ազգային ժողով կգործուղի կես դրույք աշխատավարձով։ Վերոնշյալ կազմակերպությունը` ԱԺ աշխատակազմի հետ համաձայնեցված, առաջարկում է օրվա մնացած ժամերին մաքրուհիներին ապահովել աշխատանքով այլ ընկերություններում, որի արդյունքում նրանց ամսեկան աշխատավարձը կարող է կազմել ավելին, քան անգամ պայմանագրով սահմանված է :
«Քլիներս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրն համարում եմ ավելի օպտիմալ տարբերակ, թե՛ պետական բյուջեի ծախսերի կրճատման, թե՛ կառավարչական ռեսուրսի խնայման, թե աշխատակիցներին աշխատանքային ու սոցիալական ապահովման առումով։ Կարծում եմ պետական միջոցների ռացիոնալ օգտագործումը, անարդյունավետ վատնումների բացառումը սկզբունքորեն չի կարող ունենալ այլընտրանք»,- նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը։