Search
Close this search box.

«Ժամանակ». Ինչ հանցանք են գործել աշխատանքից ազատված երկու փոխնախարարները

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով արդարադատության երկու փոխնախարարներ՝ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը ազատվել են աշխատանքից: Նրանց հանցանքը եղել է այն, որ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգին, ամանորյա տոներն անցկացրել են Հայաստանից դուրս:

Ի դեպ, նրանք ամանորյա ուղեգրերը պատվիրել էին մինչև վարչապետի հրահանգը, իսկ վարչապետի հրահանգից հետո իրենց արտերկիր մեկնելու մտադրությունը համաձայնեցրել էին արդարադատության նախարարի հետ՝ ստանալով նրա համաձայնությունը:

Եվ ահա Ամանորից գրեթե երեք ամիս անց փոխնախարարներն ազատվում են աշխատանքից, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցույց տա, որ չի հանդուրժելու ոչ մի կարգազանցություն, և իր հրահանգը ենթակա է պարտադիր կատարման, եթե անգամ այն հակասում է բանականության նորմերին»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: