Search
Close this search box.

Եթե հեղափոխությունից ունեցած ակնկալիքներս չարդարանան, ստիպված կլինեմ լքել Հայաստանը. երգչուհի Արփի

«Ժողովուրդ». «Ես այն մարդկանցից եմ, որոնք վերջինը կթողնեն հայրենիքը, բայց եթե հեղափոխությունից ունեցած ակնկալիքներս չարդարանան, ստիպված կլինեմ լքել Հայաստանը: Դա միանշանակ կարող եմ ասել: Այս փուլում արդեն մտածում եմ երեխաներիս համար ապահով ապագա ստեղծելու մասին: Ամեն դեպքում, ես պինդ հայրենասեր եմ, եւ կփորձեմ մինչեւ վերջ դիմանալ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Արփին՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք հեղափոխությունից ունեցած սպասելիքներն իրականանում են, կամ տեսնում է դրա համար պարարտ հող:

Ամեն դեպքում, երգչուհին բավական լավատես է, նույնիսկ երբեմն սաստում է կողքիններին, որոնք երկրի ապագայի վերաբերյալ հոռետեսական կանխատեսումներ են անում. «Հեշտ չէ ամեն բան հարթել ու երկիրը միանգամից զարգացնել: Ես միշտ ասել եմ, որ Աստծո ձեռքը մեր ժողովրդի վրա է, տարիներ, դարեր շարունակ դժվարություններ ենք տեսել, այժմյան խնդիրներն էլ կհաղթահարենք: Շատ մեծ հույս ունեմ, որ ամեն բան լավ է լինելու, վստահում եմ մեր վարչապետին, նրա խոսքին: Կարեւորը՝ մի քիչ համբերատար լինենք: Ցավոք, մեր ժողովրդի շրջանում նեգատիվ տրամադրություններն իշխող են: Փորձենք լավը տեսնել»,-շեշտեց Արփին»:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: