Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ ենք ամենակոշտ ձևով ամբողջ պատասխանատվությունը կրել․ Դավիթ Պետրոսյան

Մենք չենք փոշմանել մեր արածի համար եւ պատրաստ ենք կրել դրա համար պատասխանատվություն, ուղիղ եթերում հայտարարել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով նախօրեին մի քանի հոգով ակտիվիստ Նարեկ Մալյանի վրա հարձակմանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն մի քանի ամիս է, որ տարբեր մարդիկ, ֆեյքեր ամեն ինչ անում են, որ «Ռեստարտի» անդամներին հունից հանեն, կպնեն մեր ամենանուրբ տեղերին, մեր արժանապատվությանը, մեր ընտանիքների անդամներին:

Մենք ոչ թե աշխատում ենք հանրային ընկալման համար, եւ PR անենք մեր գործողությունները, որ ասեն՝ լավ է, մենքնախեւառաջ պատասխանատու ենք մեր խղճի եւ ինքնասիրության առջեւ:

Մենք Նարեկ Մալյանին մենք երբեք ոչ մի հայհոյանք չենք տվել, բռնության չենք ենթարկել եւ չենք ենթարկելու: Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ բռնությունը Հայաստանում երբեք չի ընդունվելու: Մենք նշել ենք, որ գործողությունն իրականացնելուց հետո, աղբն իր տեղում տեղադրելուց հետո գնալու ենք ոստիկանություն, բայց ոստիկանությունն ավելի շուտ եկավ: Մենք թույլ չենք տալու, որ այս հարցը դարձնեն քաղաքական, որքան էլ ցանկանան:

Մարդիկ մտածում են, որ մենք իրենց ջրաղացին ջուր ենք լցնում, իրենց PR-ին տրվում ենք: Ոչ, մենք չենք տրվել այդ սադրանքին, մենք իրեն մատով չենք կպել:

Մենք պատրաստ ենք ամենակոշտ ձեւով ամբողջ պատասխանատվությունը կրել: Եթե դրանով մենք կկարողանանք Հայաստանում դրական մթնոլորտին աջակցել, մենք դրա համար ուրախ կլինենք»: