Search
Close this search box.

Դավիթ Հարությունյանը Վազգեն Խաչիկյանի ազատ արձակման մասին իմացել է կառավարության միջանցքում

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Վազգեն Խաչիկյանի ազատ արձակման մասին տեղյակ չի եղել և այդ մասին իմացել է կառավարության միջանցքում: Նա ձեռնպահ մնաց մեկնաբանություններ անելուց, բայց նշեց, որ բոլոր գործոնները հաշվի են առնվել:

Դ. Հարությունյանը նաև հիշեցրեց, որ  այժմ դատապարտյալներին ներում շնորհում է միայն ՀՀ նախագահը, իսկ նոր Սահմանադրությամբ այդ գործառույթներն իրականացվելու են հանձնաժողովի կողմից: Այսինքն՝ հանձնաժողովը քննարկելու և նախագահին է ներկայացնելու ներում ստացող անձանց տվյալները, իսկ նախագահը կամ հավանություն կտա այն, կամ այն կուղարկի հանձնաժողով: Եթե հանձնաժողովը պնդի, որ պետք է անձին, այնուամենայնիվ, ներում շնորհել, նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան: