Search
Close this search box.

Սկանդալային Կոնչիտա Վուրսթը փոխել է ոճը և սափրել գլուխը (ֆոտո)

Մարդիկ հազիվ էին հասցրել սովորել 30-ամյա տրանսգենդեր Կոնիչտա Վուրսթի արտաքինին, սակայն նա կրկին զարմացրել է ոճի փոփոխությամբ։ «Եվրատեսիլ»-ի սկանդալային հաղթողը սափրել է գլուխը։

Երգչուհին որոշել է հետեւորդներին ներկայացնել իր նոր կերպարը, ինչը շոկի է ենթարկել նրանց։ Լուանկարներից մեկում Կոնչիտան կարմիր երեկոյան զգեստ է կրում, որը խորը բացվածք ունի։ Երգչուհին պահպանել է մորուքը։

Աստղի շատ երկրպագուներ հայտարարել են, որ հիասթափված են նրա նոր կերպարից։ Նրանց խոսքով՝ Վուրսթը կորցրել է կանացիությունը։