Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հայտնի մասնագետը Երևանի կենդանաբանական այգում հարդարել է Բունկա փղիկի ոտքի եղունգները

Երևանի կենդանաբանական այգու վաղեմի բարեկամ Թոբիաս Դորնբուշը փղերի խնամքի իր փորձը կփոխանցի այգու աշխատակիցներին: Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ մասնագետը Բունկա փղիկի ոտքի եղունգներն է հարդարել: «Այս մարդը մեր Բունկայի «կնքահայրն է» Հայաստանում, որը ոչ միայն Երևան գալուց հետո մի որոշ ժամանակ խնամում էր մեր փղիկին, այլև իր փորձը փոխանցում մեր աշխատակիցներին: Այսօր նա կրկին հանդիպեց Բունկային, տեսավ ու իմացավ նրա որպիսությունը և առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կրկին թրեյնինգներ կանցկացնի Այգու աշխատակիցների համար»,-նշված է կենդանաբանական այգու ֆեյսբուքի էջում: