Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգ «ԴԻՆԳՈ ԹԻՄ»-ից. Աբովյանի Մայակովսկու ձորում շնամարտ է տեղի ունեցել

«ԴԻՆԳՈ ԹԻՄ»-ը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Աբովյանում (Մայակովսկու ձոր) տեղի է ունեցել շնամարտ, իսկ կենդանասերները տեսնելով այն ահազանգել են ոստիկանություն, սպասել մինչև ոստիկանության ժամանելը և հաղորդում են տվել հանցագործության մասին:
«Շնամարտերի ներկա «տղա» մարդկանցից մի քանիսը հայհոյել են աղջիկներին, կոնֆիլիկտ ստեղծել ոստիկանության հետ:
Մենք նույնպես մեր հերթին ահազնագել ենք ոստիկանություն և հետևողական ենք լինելու ընթացքին:
ՀՀ ոստիկանություն, ևս մեկ անգամ հանրային կերպով հրավիրում ենք ձեր ուշադրությունը այս ահազանգին»,-գրված է «ԴԻՆԳՈ ԹԻՄ»-ի ֆեյսբուքյան էջում:
Կենդանապաշտպան թիմը միաժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի խնդրում է հնարավորինս արագացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին քրեական օրենքի նախաձեռնումը, քանի որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի անպատժելիությունը նպաստում է դրա շատացմանը:
ArmLife.am