Search
Close this search box.

Ես կարող եմ առանց ծխելու էլ ժպտալ. Արթուր Հայրապետյանը մարիխուանայի օրինականացման և այլնի մասին

Ինչպես՞ եք վերաբերում մարիխուանայի օրինականացմանը… Լրագրող Արթուր Հայրապետյանի անդրադարձը:

Օ՜.. Թողեք, ես լուռ ժպտամ. ես կարող եմ անգամ առանց ծխելու էլ ժպտալ… ու եթե մի բանի մասին շատ է խոսվում, լավ-վատ, այս դեպքում կարեւոր չէ, դա դառնում է ցանկության պես մի բան ու քիչ չեն մեր հասարակության մեջ այն մարդկանց թիվը, որոնք մի բան լսելուց իրենց մոտ հակառակն է «հաղթում»: Գիտեք, ես միշտ ասում եմ՝ ամեն մարդու սահմանադրական իրավունքն է, խոսել, գործել, ապրել, այնպես, ինչպես ինքն է ցանկանում, փոխարենը մենք մեր քիթը չխոթենք մարդկանց չորս պատ ու սկսենք նրանցով ապրել: Հիմա, թեմա է, շրջանառեցին: Մամուլն էլ հետ չմնաց, ինչպես որ պետք է մասնակցեց այդ թեմային ու ինձ համար շատ տգեղ էր, ոչ թե մարիխուանա բառը, այլ տգեղ էր, որ մարդուն վերագրեցին, իբրեւ հանցանք գործած, քարալղելու չափ դատապարտող։ Մի խոսքով, ես չգիտեմ, թե մարդ խմելուց է շուտ մեռնում, թե ինչպես ասվում է՝ մարիխուանա օգտագործելուց, բայց ես գիտեմ մի բան, մարդուն ինչը որ հետաքրքրում է եւ դուր է գալիս, չես կարող չի կարելի-ով խնդիրը վիժեցնել: Հիմա կարող եք ասել, բա գողերը, մարդասպանները, չէ, որ իրենց էլ այդ հանցանքներն են միգուցե դուր գալիս, դրանց ինչպես կվերաբերվեք, ես էլ կպատասխանեմ, որ ոչ մեկ մարդու կյանքը խլելու իրավունք չունի, եթե դա հաճույք է, ուրեմն մարդն ունի առողջական լուրջ խնդիրներ, պատճռներն են պետք վերացնել: Օրինակ, համաներումով մարդիկ են ազատվում եւ մենք ասում ենք, թե չպիտի համաներում լինի, որովհետեւ գողությունները շատացել են: Ես կասեմ, ոչ, պետք է պարզապես ինտեգրել հասրակաությանը այն մարդկանց որոնք տարիներով այլ միջավայրում են ապրել: Նոր իշխանությունները որոշեցին, որ առանձին Մշակույթի նախարարություն մեզ այլևս պետք չէ։ Համակարծիք ե՞ք։ Մեր հասարակությանը առաջինը պետք է արժեքների հեղափոխություն: Քանի դեռ դանդաղում ենք, նույն տեղում պտտվելու ենք ոչ մի շարժում առաջ: Մշակույթի նախարարությունն իմ աչքերով մինչեւ այսօր ոչինչ չի արել, բացի, ինչ-որ համերգներ, հանդեսներ կազմակերպելուց ու ինչ-որ հայտնի-անհայտներին մեդալներ ու կոչումներ նվեր անելուց, այն դեպքում, որ այն ժամանակ մշակույթի նախարարի անունը Հասմիկ էր, բայց կոնկրետ Ռիտա Սարգսյանի մատը խառն էր նախարարության գործերին.. այնպես որ նախարարության դերը մենք սխալ ենք ընկալել ու այդ սխալ քայլերով էլ առաջնորդվել ենք: Այնպես որ,ստեղծագործող մարդը, անկախ նախարարությունից ստեղծագործելու է, անբանը մնալու է իր տեղում, իսկ ժամանակը ամեն բան իր տեղ գցելու է, համոզված եղեք: