Search
Close this search box.

ԱՄՆ 16 դատարանում Թրամփի դեմ հայց է ներկայացվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ երկրի 16 նահանգ հայց է ներկայացրել: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով դատական  փաստաթղթերին:

Հաղորդվում է, որ դատարան հայցը ներկայացվել է արտակարգ դրության մասին հայտարարության պատճառով, որը Թրամփը որոշել է օգտագործել ամերիկա-մեքսիկական սահմանին պատի կառուցման նպատակով 8 մլրդ դոլար ստանալու համար:

«16 նահանգներից կազմված կոալիցիան, ներառյալ Կալիֆոռնիան և Նյու Յորքը, երկուշաբթի դատարանում նախագահ Թրամփին մարտահրավեր է նետել»,- նշում է պարբերականը

Հստակեցվում է, որ դատարան դիմածները կարծում են, որ նախագահն իրավունք չունի դրամական միջոցները վերաուղղել պատի կառուցմանը: