Search
Close this search box.

Սերժին ակտիվ մերժողը գրառում է կատարել

Անի Հակոբջանյանը, հանրությանը հայտնի դարձավ թավշյա հեղափոխության օրերին: Նա ամենաակտիվ կերպով էր մերժում Սերժին` փողոց էր փակում, կանգնում փշալարի մոտ, պարկում ասֆալտին, և երեկ Անին գրառում է արել , որում մասնավորապես նշել է.

<<Կներեք, բայց սա հեղափոխություն չէր, հարցը ժամանակի մեջ չի, չէ, սա ինձ համար հեղափոխություն չէր, սա հաղթանակ չէր, սա հանդուրժողականություն չի, սեր չի: Մի ամիս առաջ ասում էի` եթե հետ բերեին, էլի կգնայի, կպայքարեի, բայց հիմա ասում եմ` եթե հետ բերեին, չէի մասնակցի, չէի սպառի ինձ, որովհետև ես հեղափոխությունից մենակ տուժել եմ, մենակ ու մենակ: Ամենաշատ տուժած մարդկանցից եմ երևի թե հոգեպես, թե այլ կերպ: Շատ էներգիա տարավ, շաաաաատ, շատ սեր, հանդուրժողականություն, հավատ, հույս, սաղ վերցրեց ինձնից, փոխարենը նույն ատելությունը թողեց, նույն հիասթափությունը, նույն անհանդուրժողականությունը: Ես հիասթափված չեմ գրում սա, ես անընդհատ պայքարում էի ինքս իմ դեմ, որ հանկարծ չհանգեմ էս գաղափարին, բայց էսօր չգիտեմ ինչի չզսպվեցի: Երևի ցավս եմ ուզում արտահայտեմ, գրում եմ, որ հանգստանամ: Չպետք ա էսքան սպառվեի ու փոխարենը բան չստանայի (ոչ ինձ համար, իհարկե), կներեք>>: