Search
Close this search box.

Չեմ թողնելու ոչ մեկն ինձ հետ ստի լեզվով խոսի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում փոխզիջումների գնալ առևտրային նպատակով ապրանք ներկրողների հետ, Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի այն դիտարկմանը, թե ապրանք ներկրողները բողոքում են ներկրման ու մաքսազերծման նոր կարգից:

«Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չի լինելու ոչ մի փոխզիջում որևէ մեկի նկատմամբ: Չեմ թողնելու ոչ մեկն ինձ հետ ստի լեզվով խոսի»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրողներին՝ Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց ազնիվ լինել բիզնես անելու պարագայում և իրենց հետ քննարկել հարկային խնդիրները:

«Մեր կառավարությունն իր կամքը ցույց էր տվել այս հարցում, և այն չարաշահվել է: Եթե մարդիկ բիզնես են անում, թող գան, նստենք զրուցենք: Մենք հարկային օրենսգրքի փոփոխման փուլում ենք, և ասում ենք՝ եկեք քննարկենք, բայց մի խաբեք մեզ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: