Search
Close this search box.

«Փաստ». Սերժ Սարգսյանի վերադարձը՝ Կարեն Կարապետյանով

«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կառավարության վարկանիշի անկման ֆոնին սկսել են ակտիվանալ նախկին իշխանությունների ջանքերը՝ դիրքավորվելու ապագա քաղաքական մարտերում:

«Փաստի» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը այդ պայքարը տարբեր մեթոդներով փորձում է կառուցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ: Հենց այդ նպատակով այս օրերին Կարապետյանի վերադարձի շուրջ տարբեր տեղեկություններ են շրջանառվում:

Մեր աղբյուրների պնդմամբ, ներկայումս քաղաքական դաշտում փորձ է արվում գեներացնել հիմնականում երիտասարդական սպեկտորն ու լայն լսարան ունեցող անհատներին: Նպատակն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ քաղաքական դաշտում լինի Փաշինյանի թիմին լուրջ հակակշռող ուժ՝ առանց ՀՀԿ–ի անփառունակ փաթեթավորման:

Ի դեպ, ասում են, որ Կարապետյանը հավասարապես ընդունելի անձ է նաև Քոչարյանի համար, հետևաբար նրա շուրջ կարող են ապագայում անսպասելի դաշինքներ ձևավորվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: