Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի թեկնածուի շուրջ. խմորումներ Մինասյանի ֆան-ակումբում. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընտրության շուրջ գործընթացները շարունակվում են… Ակտիվորեն դրանց նախապատրաստվում է նաև ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը, որը ցանկանում է իր ֆան-ակումբի ներկայացուցիչներից որևէ մեկին տեսնել այդ պաշտոնում, իսկ վատագույն դեպքում այդ ներկայացուցչի մասնակցության շնորհիվ տապալել ընտրությունները, եթե որևէ մեկը չհավաքի Հոգաբարձուների խորհրդի անդամների 51 տոկոս ձայները՝ հետաձգելով ռեկտորի ընտրությունները,որին և շատ ձգտում են Մինասյանի “աղանդի” անդամները…Նշենք նաև, որ ըստ բուհում շրջանառվող տեղեկությունների, մարտի 2-ին ռեկտորի ընտրությունը չկայանալու դեպքում` մեծն ֆյուրերը նպատակ ունի իր դրածոներից մեկին ռեկտորի պաշտոնակատար դարձնել…
Սկզբնական շրջանում Մինասյանի ֆան-ակումբը կանգ էր առել երկու թեկնածուների՝ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան Թամարա Մելիքյանի և Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի վրա… Սակայն նախկին ռեկտորի ֆան-ակումբի երդվյալ այս երկու ներկայացուցիչները ունեն բավական “կեղտոտ” անցյալ և ներկա… Կարելի է ասել, որ երկուսն էլ հանցագործներ են
(տես՝ այստեղ) և մարտի 2-ին կարող են խնդիրներ ունենալ…
Այսօր արդեն Սահակ Մինասյանի ֆան-ակումբը ռեկտորի թեկնածուի մեկ այլ անուն է տարածել բուհում՝ Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյան… Պարոն Մելքոնյանը Մինասյանի ֆան-ակումբի “ամենածածուկ” ներկայացուցիչներից է, շատ զգույշ է և միշտ փորձել է ներկայանալ որպես որևէ մեկի հետ կապ չունեցող անձ…Սակայն ՇՊՀ-ում բոլորը գիտեն, որ Մինասյանի օրոք բուհում որևէ մեկը պաշտոն չէր ստանա, եթե “չանցներ Մինասյանի թրի տակով”… Բացի այդ, պարոն Մելքոնյանը բացահայտեց իր կապը Մինասյանի թիմի հետ, երբ հունվարի 19-ի Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ մեկ այլ սահակամոլի՝ Արտուշ Խաչատրյանի հետ առաջարկեց հետաձգել ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունները մինչև աշուն… Եթե մինչ այս դեպքը բուհում շատերը կասկածում էին, որ Մելքոնյանը կապ ունի Մինասյանի թիմի հետ, ապա հունվարի 19-ից հետո որևէ մեկը չի կասկածում, թե Հովիկ Մելքոնյանն ում “մարդն” է…
Ընդ որում` Հովիկ Մելքոնյանի անունը շոշափվում է Համաշխարհային բանկի հետ իրականացվող սկանդալային ՆՈՐԿԵՆՏ ծրագրի հետ, որի վերաբերյալ մենք բազմաթիվ բացահայտումներ ենք արել, թե ինչպես այդ ծրագրի շրջանակներում իրականացվել են կեղծ մրցույթներ, երբ մասնակիցներից մեկը բնակվում է ԱՄՆ-ում, ինչպես նաև մրցույթներում հաղթել են մրցույթի պահանջներին չհամապատասխանող անձինք… Ու այս ամենը տեղի է ունեցել Հովիկ Մելքոնյանի անմիջական մասնակցությամբ, որը, հուսանք, կբացահայտվի իրավապահների կողմից…
Հիշեցնեմ, որ Հովիկ Մելքոնյանի հետ սկանդալներ տեղի են ունեցել նաև այն ժամանակ, երբ վերջինս ղեկավարում էր բուհի Արտաքին կապերի բաժինը… Բուհի որոշ դասախոսներ Մելքոնյանին բացահայտ մեղադրում էին իր բաժնի կողմից իրականացվող Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերը “սեփականաշնորհելու” և այն իր ու իր հարազատների շահերի համար ծառայեցնելու՝ մշտապես արտասահման մեկնելու համար… Գործը հասել էր նույնիսկ Եվրամիության կենտրոնական գրասենյակ բողոք գրելուն…
Սակայն, վերջին տեղեկությունների համաձայն, Մելքոնյան Հովիկի թեկնածությունը լավ չի ընդունվել Մինասյանի որոշ թիմակիցների կողմից… Բայց, քանի որ ֆան-ակումբի ֆյուրերն է առաջարկի հեղինակը, դժգոհությունը պասիվ է…
Մինասյանը գտնում է, որ սուսիկ-փուսիկ Մելքոնյան Հովիկին Հոգաբարձուների խորհրդի անկախ անդամները ավելի հեշտ ձայն կտան, որը մինչև վերջերս անկախ մարդ էր ներկայանում, քան սկանդալային Մելիքյանին և Սարգսյանին, որոնք ֆան-ակումբի կազմակերպված բոլոր “սահակույթների” ակտիվ մասնակիցներն են…
Մանր քայլերի և դավադրության տեսության սիրահար Մինասյանը,ինչպես ինքն է ասում,մարդկանց համարում է գործիք,որոնք լինում են երկու տեսակի՝միանգամյա օգտագործման և բազմակի օգտագործման…Իսկ թե ով որ տեսակի մեջ է մտնում՝դա որոշում է առաջնորդը….Գործիք-մարդիկ ընդամենը դերակատարներն են…
Հ.Գ.Ըստ օդում կախված լուրերի,մարտի 2-ին ռեկտորի ընտրությունները ձախողվելու դեպքում, ռեկտորի պաշտոնակատարի թեկնածուներից մեկը՝ պրոռեկտորի տեղակալ Նազելի Ավետիսյանն է, ինչն անսպասելի չէր…Տիկին Ավետիսյանին մի քանի ամիս չի բավարարում “ադմինիստրատիվ ստաժի” առումով,որպեսզի նա մասնակցի մարտի 2-ի ընտրություններին և զարմանալի չէ,որ վերջինս ևս ուրախ կլինի, եթե ռեկտորի ընտրությունները տապալվեն և հետաձգվեն…

Գագիկ Համբարյան