Search
Close this search box.

Քոչարյանի պաշտպանները բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում, գանգատ կներկայացվի նաև ՄԻԵԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում, ինչպես նաև գանգատ կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

ՀՀ վերաքննիչ դատարանը փետրվարի 7-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները, խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ. Քոչարյանը կմնա կալանքի տակ: «Պարտադիր բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանի որոշումը: Հերթական բողոքն է գնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարան և զուգահեռ մեր Վճռաբեկ դատարան»,- ասաց Ալումյանը: