Search
Close this search box.

Հայտնի են Շիրակի և Տավուշի մարզպետների անունները

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է նաև Տիգրան Պետրոսյանին՝ Շիրակի, Հայկ Չոբանյանին՝ Տավուշի մարզպետ նշանակելու մասին նախագիծը:

Հիշեցնենք՝ նախօրեին մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ «Իմ քայլից» Տիգրան Պետրոսյանն իր մերձավորների մասնակցությամբ Գյումրիում փոքրիկ հյուրասիրություն է կազմակերպել և ասել, որ իրեն Շիրակի մարզպետ են նշանակել:

Իսկ Հայկ Չոբանյանի՝ Տավուշի մարզպետի պաշտոնում նշանակվելու մասին վաղուց էր խոսվում: