Search
Close this search box.

ԱԱՀ-ն ունեզրկում է ժողովրդին. Իրավապաշտպանը դիմում է վարչապետին

ՀՀ ՊԵԿ-ը ստեղծված է եղել միմիայն հարուստների շահերը սպասարկելու և հասարակ ժողովրդին ունեզրկելու համար:
Հենց ՊԵԿ-ի այդ քաղաքականության շնորհիվ ժողովրդին հասցրել էին այնպիսի վիճակի,որ վերջիններս 10.000 դրամի համար վաճառում էին իրենց քվեն: ՊԵԿ-ի` ժողովրդին ունեզրկելու,հարուստներին ավելի հարստացնելու ամենահզոր զենքը եղել է ավելացված արժեքի հարկ կոչվող հարկատեսակը:Անվանենք այն հարկ աղքատների համար:Բացատրեմ ի՞նչու: ԱԱՀ-ը որպես հարկատեսակ հորինել են ընդամենը 60 տարի առաջ:
ԱԱՀ հարկատեսակի իմաստը հետևյալն է: Վաճառքի շղթայի ամեն անդամ վճարում է այդ հարկը: Առաջինը վճարում է արտադրողը,երկրորդը վաճառողը՝ իր և արտադրողի փոխարեն,երրորդը սպառողը՝ ՀՀ Քաղաքացին,որը արդեն վճարում է իր,վաճառողի և արտադրողի փոխարեն:
Ընդ որում,որքան շատ է ծախսում մարդը, շատ է փաստացի ԱԱՀ-վճարում :
Օրինակի համար վերցնենք երկու անձի` առաջինի եկամուտը 100,000 է,սա աղքատն է,երկրորդինը` 1.000.000 է, սա հարուստն է:Համարենք ,որ հարուստի ծախսերը իր եկամտի կեսն են` 500.000 դրամ և մնացած 500,000 դրամը նա խնայում է և կուտակում,այսինքն դրանից ԱԱՀ չի վճարում:
Արդյունքում նա ԱԱՀ է վճարում 500.000 ՀՀ դրամից,այսինքն 100.000 դրամ,որը կազմում է իր եկամտի 10%-ը:
Աղքատ մարդը ստիպված է ծախսել ամբողջը,նա ապրում է աշխատավարձից աշխատավարձ,նա ծախսում է իր ամբողջ եկամուտը,ԱԱՀ կվճարի 20.000 դրամ, եկամտի 20%-ը այսինքն երկու անգամ ավելի շատ քան հարուստը:
Սա միակ անհավասարությունը չէ:Աղքատը չի կարող իրեն թույլ տալ գնել հողամաս,տուն,արժեթղթեր,որոնք ՀՀ –ում ԱԱՀ ով չեն հարկվում,իսկ հարուստը կարող է:
Ես ներկայացրեցի ծայրահեղ օրինակներ: Ներկայացնեմ նաև Մեծ Բրիտանիայի Ֆինանսական Վերլուծությունների ինստիտուտի հետազոտությունների արդյունքները: Մեծ Բրիտանիայում յոթ տարի առաջ ԱԱՀ ի տոկոսադրույքը 17,5%-ից բարձրացրեցին 20%-ի: Նոր ռեֆորմի արդյոնքում աղքատ բրիտանացիները կորցրեցին երկու անգամ ավելի շատ, քան հարուստները:
Որպեսզի մեղմեն ԱԱՀ-ի հարվածը աղքատների համար,Մեծ Բրիտանիայի կառավարությունը առաջին անհրաժեշտության ապրանքների վրա,առանց որի աղքատը ապրել չի կարող, սահմանեց ԱԱՀ-ի արտոնյալ դրույքաչափ կամ ընդհանրապես ազատեց դրանից:
Ընդ որում ԱԱՀ-ի արտոնյալ դրույքաչափով հարկվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկ ունի ոչ միայն Մեծ Բրիտանիան,այլ նաև Ռուսաստանը,Բելառուսիան,Ուկրաինան և այլն: Հայաստանը չունի:
ԱԱՀը պետական բյուջէի համալրման հիմնական գործիքներից է,այն կազմում է բյուջէի եկամուտների մոտ 30%-ը, և հաշվի առնելով ,որ ՀՀ ում աղքատների քանակը մոտ 90% է, ստացվում է ,որ ԱԱՀ-ը վճարում են հիմնականում աղքատները:
Փաստացի մարդկանց չնչին աշխատավարձից բացի, եկմտահարկ պահելուց մնացած գումարից է ԱԱՀ է պահվում:
100 000 ՀՀ դրամ աշխատավարձի դեպքում՝ եկամտային հարկի չափը կազմում է 23000.0 ՀՀ դրամ,սոցիալական վճարի չափը կազմում է 2500.0 ՀՀ դրամ: Զուտ աշխատավարձի չափը կազմում է 74500.0 ՀՀ դրամ
Այս 74500 ՀՀ դրամից էլ փաստացի առևտուր անելուց աղքատը 14900 ՀՀ դրամ ԱԱՀ է վճարում:
Արդյունքում ՝ 100 000 աշխատավարձի դեպքում աղքատին մնում է որպես սպառվող գումար 56900 ՀՀ դրամ:
Բացի այն,որ ԱԱՀ-ը այս տեսքով հանդիսանում է աղքատներին լրացուցիչ ունեզրկման հարկատեսակ ,այն նաև սպանում է գյուղատնտեսությունը և անասնապահությունը:
եՎ այսպես՝ գյուղմթերքները Հայաստանում վերջնական սպառողին են հասնում արդեն ԱԱՀ հարկատեսակով,որը բնականաբար բարձրացնում է դրա գինը, դառնալով անմրցունակ ներկրվող նմանատիպ ապրանքների նկատմամբ,որոնք հիմնականում ներկրում են հենց նույն վերը նշված հարուստները: Օրինակ՝ թուրքական լոլիկը ավելի էժան է վաճառվում քան տեղականը, բելառուսական և ռուսական միսը ավելի էժան է վաճառվում քան տեղականը և այսպես շարունակ:Արդյունքում ՀՀ ում գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է ոչ եկամտաբեր,դատարկվում են գյուղերը և հանգեցնում արտագաղթի:
Առաջարկս հետևյալն է`առաջին անհրաժեշտության ապրանքների և գյուղմթերքների նկատմամբ պետք է սահմանել ԱԱՀ-ի արտոնյալ դրույքաչափեր,կամ ընդհանրապես պետք է դրանք հանվեն, ինչի արդյունքում – գյուղմթերքները կդառնան մրցունակ,դրանց արտադրությունը կլինի շահութաբեր,գյուղացին չի լքի իր գյուղը:Իսկ վերջնական սպառողը`ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենա առաջին անհրաժեշտության ապրանքները գնել ավելի էժան գներով և ավելին, հնարավորություն կունենա տնտեսել սև օրվա համար:

Իրավապաշտշան` Արտակ Գալստյան: