Search
Close this search box.

Իսագուլյանին կանչել են ԱԱԾ, նա հայտարարությամբ հանդես կգա

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքում է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:

Ըստ Իսագուլյանի՝ իրեն մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ, որոնց հետ ինքը ընդհանրապես կապ չունի: Իսագուլյանը կարծում է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, եւ մտադիր է առաջիկայում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ»: