Search
Close this search box.

Իրաքի քրդերը կողմ են քվեարկել անկախացմանը

Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասնակիցների 9 տոկոս հաշվարկում՝ ավելի քան 93 տոկոսն աջակցել է տարածաշրջանի անկախացմանը։  Պաշտոնական արդյունքները կհայտարարվեն հինգշաբթի, սակայն ըստ կանխատեսումների՝ բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախության օգտին:

Քրդստանի վարչապետ Նեչերվան Բարզանիի խոսքով՝ իրենց ուղերձն այն է, որ  Քրդստանում ապրող քուրդ ժողովուրդն այլ ժողովուրդների հետ միասին ապրեն խաղաղ և ժողովրդավար. «Մենք ընդամենը ցանկանում ենք աշխարհին հայտնել մեր քաղաքացիների կամքը,  որ մենք ցանկանում ենք անկախության հասնել ժողովրդավարական ճանապարհով, Բաղդադի հետ երկխոսության եւ բանակցությունների միջոցով»,-նշել է նա՝ հավելելով, որ անկախության ձեռք բերում չի նշանակում, որ անմիջապես անկախացում Իրաքից:

Հիշեցնենք` պաշտոնական Բաղդատը հայտարարել է, որ չի ճանաչի Քրդստանի հանրաքվեի արդյունքները և շարունակելու է պնդել երկրի միասնության մասին:

ArmLife.am