Search
Close this search box.

Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնկատարը օգտվում է փոխմարզպետի հովանավորչությունից

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցում հեղափոխությունից հետո լարված իրավիճակը չի հանդարտվում, չնայած նրան, որ աշակերտների ու նրանց ծնողների բողոքի ակցիաներից հետո նախկին տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը հրաժարվեց պաշտոնից, քրեական գործ հարուցվեց, դպրոցի տնօրենի ԺՊ նշանակվեց ոչ թե դպրոցի համար ընդունելի, այլ մարզպետրանում կապեր ունեցող Արևիկ Գասպարյանը:

armlife.am կայքին դիմած մի շարք ծնողներ պատմեցին, որ Արևիկ Գասպարյանը ժամանակին եղել է Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի քարտուղարուհին , հիմա էլ վայելում է փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ԿԳ վարչությունում բաժնի պետերից Նաիրա Սարգսյանի հովանավորչությունը: Ծնողները նաև պատմեցին, որ նա բացահայտ հայտարարում է, որ իր կապերի շնրոհիվ դեկտմեբերի 10-ին կայանալիք դպրոցի ընտրություններում հաղթելու է, մյուս 4 թեկնածուները շանս չունեն:

armlife.am-ը տեղեկատվությունը փորձեց ճշտել Արևիկ Գասպարյանից, ով հարցը լսելուց հետո միանգամից հերքեց:
«Բացարձակ սուտ է, ջերմության մեջ պառկած եմ ու չեմ կարողանում խոսել, նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում, այդքանը»,-եզրափակեց նա: