Search
Close this search box.

3-1 հօգուտ Փաշինյանի. Գագիկ Համբարյան

 

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ…Սակայն հասարակության ուշադրությունը հիմնականում սևեռված էր 4 քաղաքների՝ Էջմիածնի,Հրազդանի,Կապանի և Արմավիրի հայմայնքապետերի ընտրություններին…
Ինչպես և վերջերս կայացած Երևանի ավգանու արտահերթ ընտրությունների ժամանակ,այս անգամ ևս ընտրողները ցուցաբերեցին պասիվություն,բացառությամբ արմավիրցիների…
Չորս քաղաքներից երեքում՝ Էջմիածնում,Արմավիրում և Հրազդանում, հաղթանակ տարան “Քաղաքացիական Պայմանագիր” կուսակցության ներկայացուցիչները…ՔՊ-ի թեկնածուին “ոչ” ասացին Սյունիքի մարզկենտրոնի ընտրողները…
Շատ է խովում ընտրողների պասիվության մասին…Այսպես, եթե 2016 թ-ի ապրիլի 17-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններին 44438 ընտրողից մասնակցել էին 24861-ը,ապա այժմ մասնակիցների թիվը,եթե համեմատենք ներկայիս ընտրացուցակներում գրանցված ընտրողների թվաքանակի հետ, մոտ 8100-վ նվազել է…2016 թ-ի սեպտեմբերի 18-ին Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին գրանցված 44489 ընտրողից ընտրություններին մասնկացել էր 16045-ը…Այս անգամ ընտրողների թիվը մոտ 200-ով նվազել է…
Այլ պատկեր է Կապանում և Արմավիրում…2017 թ-ի նոյեմբերի 5-ին Կապանի քաղաքապետի ընտրություններին գրանցված 35024 ընտրողից համայնքապետի ընտրություններին մասնակցել էր 18713-ը,իսկ այժմ մոտ 800-ով ավել՝19503 մարդ…Կապանում ընտրողների թվի աճը հիմնականում պայմանավորված է Կապանի “խոշորացման” հետ, որի արդյունքում քաղաքին են միացվել հարևան մի շարք բնակավայրեր…Այս հանգամանքը հաշվի առնելով կարելի է փաստել,որ կապանցիների ակտիվությունը պայմանավորված է արվարձանների շնորհիվ… Ընտրողների թվի աճ՝մոտ 500 գրանցվել է Արմավիրում…Եթե 2015 թ-ի մարտի 15-ին մարզկենտրոնի համայքապետի ընտրություններին 28421 ընտրողներից մասնակցել էր 9426-ը,ապա այժմ մասնակիցների թիվը կազմում է 9937…
4 քաղաքներում տեղի ունեցած համայնքապետերի ընտրությունների արդյունքում հաշիվը 3-1է հոգուտ Փաշնիյանի,իսկ ընդհանրացնելով Հայաստանի 5 քաղաքներում՝Երևանում,Էջմիածնում,Արմավիրում,Հրազդանում և Կապանում Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ստացվում է՝4-1 հօգուտ Փաշինյանի…
Հ.Գ.ՔՊ-ի կապանյան ֆիասկոն լուրջ մտորումների պատճառ պետք է դառա Փաշինյանի համար…
Դեկտեմբներին սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանը պետք է շատ լուրջ մտածի իր ցուցակի մասին…Հատկապես իշխանությունների մարզային ներկայացուցիչների՝ “”ՔՊ”-ում ում էլ դնեն ցուցակով կանցնի,քանի որ Փաշինյանի թիմից է” ֆորմուլան Կապանում ձախողվեց…
Իսկ ավելի գլոբալ՝ի տարբերություն նախորդ իշխանությունների օրոք կազմակերպված ընտրությունների,Կապանն ապացուցեց,որ հենց ժողովուրդի մեծամասնությունն է ընտրում իր քաղաքապետին…Հենց սա է ժողովրդավարությունը…

 Գագիկ Համբարյան