Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունից

Առողջապահության նախարարության տվյալներով`պայթյունի հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է։ Նա նույնպես հիվանդանոցի թթվածնային կայանի աշխատակից է։ Այս պահին տուժողը բուժօգնություն է ստանում «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում` նապարարությանն խոսքը փոխանցում էarmeniasputnik.am-ն:

Ինչպես արդեն հաղորդել էին քթթվածնային կայանը հիվանդանոցային մասնաշենքից ոչ այնքան հեռու է գտնվում։ Հիվանդանոցային այլ բաժանմունքներ պայթյունից չեն տուժել։

Հիշեցնենք, որ այսօր նոր Նորքի երրորդ զանգվածում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է մեկ մարդ: Տարածքում այս պահին աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու դեպքի վայրում քննչական գործողություններ իրականացնող քննիչները։

Այս պահի դրությամբ այլ տուժածների մասին տեղեկություններ չկան։