Search
Close this search box.

Ընտրական գործընթացը ՀՀ-ում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը. ԺՈՒԿ հայտարարությունը

Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ի կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ շնորհավորում է

  • երևանցիներին` դրսևորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ,
  • ՀՀ Վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես նաև շնորհակալություն է հայտնում

  • ԺՈւԿ ընտրողներին` ցուցաբերած վստահության համար,
  • իշխանություններին`ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար,
  • ԶԼՄ-ին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:

Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, և արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը:

Բարի երթ մեզ բոլորիս:

Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդ