Search
Close this search box.

«Ամոթ չունեցող էլ կա»․ Կարո Փայլանը՝ Էրդողանի կողմից շքեղ օդանավ գնելու մասին

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հարյուր միլիոնավոր դոլարների հասնող նախագահական օդանավի գնմանը։

Նա իր թվիթերյան միկրոբլոգում տեղադրել է Մեքսիկայի նախագահի հետ տեղի ունեցած դեպքը, երբ նախագահն ուղևորություններից մեկի ժամանակ 3 ժամ սպասել է ձգձգվող չվերթին։ Մեքսիկայի նախագահն այդ ժամանակ հարցերից մեկին ի պատասխան ասել էր, որ աղքատներ ունեցող երկրում մասնավոր ինքնաթիռով շրջելն ամոթալի է։

«Ամոթ չունեցող էլ կա»,-գրել է Փայլանը։