Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Տավուշում. Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում խոշոր հրդեհ է բռնկվել

Տավուշի մարզում այսօր՝ սեպտեմբերի 8-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի վարչական տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան:

Աղբյուրի տեղեկություններով, ավտոբուսը պատկանում է «Գոքոր-Տուր» տուրիստական գործակալությանը: