Search
Close this search box.

«Քաղաքական կոռեկտության և էթիկայի տեսակետից ինչքանո՞վ է ընդունելի լինել իշխանության մեջ և լինել քաղաքական մրցակից»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքական կոռեկտության և էթիկայի տեսակետից ինչքանո՞վ է ընդունելի լինել իշխանության մեջ և լինել քաղաքական մրցակից։

Հասկանալի է, որ անցումային փուլում կամ ժամանակահատվածում ենք գտնվում, բայց կան փորձով, պատմությամբ մշակված, հղկված կանոններ, սկզբունքներ, որոնք կարևոր դեր ու նշանակություն ունեն քաղաքակիրթ քաղաքական համակարգի ձևավորմոն համար։
Խորհրդային համակարգից հետխորհրդայինին անցնելու ժամանակահատվածում այդ կանոնների խախտման հետևանքով այդպես էլ չունեցանք արդյունավետ քաղաքական համակարգ, որն, ի վերջո, վերացավ, ցնդեց։

Այս երկրորդ անցումային ժամանակահատվածում անթույլատրելի է նույն անկիրթ, ոչ քաղաքակիրթ մոտեցումներով վարքագիծը։

Հայտնել ես ինքնուրույն, առանձին ծրագրով ընտրություններին մասնակցելու մասին, ուրեմն դուրս ես գալիս կառավարության կազմից, քանի որ ունես մրցակցային ծրագիր, գաղափար, մոտեցում, որն այլևս անհամատեղելի ես համարում իշխանությունը կազմող քաղաքական ուժի հետ։

Այդ հետո, ընտրություններից հետո կարող եք նորից դաշինք կազմել կամ համաձանություններ ձեռք բերել նույն կառավարության կազմում աշխատելու, գործելու նպատակով։

Բայց մինչ այդ, բարի եղեք դուրս գալ կառավարության կազմից, դա ավելի ազնիվ է, թե՛ մեկդ մյուսիդ, թե՛ հանրության նկատմամբ»։