Search
Close this search box.

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. մեքենաներում հայտնաբերվել են զենքեր. կան բերման ենթարկվածներ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 30-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Տերյան և Սարալանջ փողոցների խաչմերուկից 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել մի քանի անձանց։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ անձինք եղել են Lexus մակնիշի 08 ԼԼ 888 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 888 QQ 08 համարանիշի ավտոմեքենաներով։

Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են եղել 34-ամյա Արտաշես Գ.-ն, 26-ամյա Հարություն Ն.-ն, 41-ամյա Արթուր Ս.-ն, 39-ամյա Վահե Ա.-ն և 43-ամյա Հայկ Ա.-ն։

Ոստիկանները անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերել են 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, իսկ Toyota Prado-ի մեջ հայտնաբերվել է «Տոզ 34 ԵՌ» տիպի, «Ֆաբարմ» և «Բենելլի» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացաններ և 200-ից ավելի փամփուշտներ։ Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։