Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Քոչարյանի մեկ այլ պաշտպան Հայկ Ալումյանը, բողոքի նպատակն է լինելու Վերաքննիչ դատարանում ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դարձնելը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների թիմն ավելի վաղ Վերաքննիչ դատարան էր ներկայացրել կալանքից ազատելու մի շարք հիմնավորումներ, սակայն միայն անձի անձեռնմխելիության հիմքով են նրան կալանքից ազատ արձակել: