Search
Close this search box.

Հովիկ Աբրահամյանը հարցազրույց է տվել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերքել է իր կապը Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ԱԱԾ-ի աշխատակիցների հայտնաբերված ապօրինի զենքի հետ: Այժմ ստուգվում է խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը:

«Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային Անվտանգության ծառայության կողմից հազորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ», -ասել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում է politik.am-ը:

Աբրահամյանը նաեւ հերքել է ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված այն պնդումը, թե տարածքը, որտեղից հայտնաբերվել է ապօրինի զենքը, փաստացի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին է պատկանում, սակայն Ամբիկ Գևորգյանի անվամբ է ձևակերպված: «Այն Ամբիկ Գևորգյանին է պատկանում, ես դրա փաստացի սեփականատերը չեմ: Ես ո՛չ այդ տարածքի, ո՛չ էլ այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ», -պնդել է Հովիկ Աբրահամյանը:

Նա նաև հաստատել է հրապարկված այն տեղեկատվությունը, թե ինքը «Մարտի 1»-ի գործով կանչվել է հարցաքննության. «Այո, հարցաքննություն եղել է, բայց ես տեղյակ չեմ, թե այդ զենքն ինչպես է հայտնվել այդ տարածքում»:

Հովիկ Աբրահամյանը հավելել է, որ որոշ շահագրգիռ անձանց խորհուրդ է տալիս չշտապել և չոգևորվել, սպասել քննության արդյունքներին: