Search
Close this search box.

«Ժողովուրդ». Կառավարության օգոստոսի 16-ի նիստում կհայտարարվի ավագանու արտահերթ ընտրությունների օրը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության օգոստոսի 16-ի նիստում կներառվի Երեւանի ավագանու լիազորությունները կրճատելու եւ ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այժմ իրենք սպասում են Ոստիկանության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ֆինանսական ծախսերին վերաբերող տվյալների ներկայացմանը, որից հետո էլ նախագիծը  կներկայացվի նախարարական կոմիտե եւ կընդգրկվի կառավարության օգոստոսի 16-ի նիստում:

Նկատենք, որ իշխանությունները ցանկանում են անել այնպես, որ արդեն սեպտեմբերի 29-ին, երբ նշվի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակը, Երեւանն ունենա քաղաքապետ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ավագանու ընտրություններն անցկացվեն սեպտեմբերի 16-ին, որպեսզի դրանից տասը օր անց էլ ավագանին իր կազմից ընտրի քաղաքապետին»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում