Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մեղրիից մինչև Երասխ ողջ սահմանի երկայնքով դիրքային առավելությունը մերն է

Այս շաբաթ  «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հանդիպում-քննարկման սեղանի շուրջ մերտարածաշրջանի տարբեր ոլորտներն ուսումնասիրողփորձագետներ, ռազմական գործիչներ և արևելագետներքննարկեցին Նախիջևանի կարգավիճակի, այս սահմանային գոտում առկա լարվածության և ներնախիջևանյան իրավիճակի համալիր ուսումնասիրման մի շարք խնդիրներ: «Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» խորագրով այս հանդիպմանմասնակիցներընշեցին, որ անհրաժեշտ է այս ոլորտում համալիր ուսումնասիրություն և պետությունը հարցը պիտի պահի ուշադրության կենտրոնում՝ պատվիրելով մասնագիտական հետազոտություններ:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Ադրբեջանում այսօր առկա է երկփեղկված հասարակություն՝ թուրքամետ վերնախավ և իրանամետ հասարակական խավի մի բավական լայն շերտ: Այս դրությունն, ըստ նրա, ձևավորվել է Իրանի և Թուրքիայի քաղաքական ուղղությունների արդյունքում: «Իրանը ցանկանում է, որ հնարավորինս շատ ադրբեջանցիներ գան Իրանի տարածք՝ բնականաբար համապատասխան վերահսկողության պայմաններում, սովորեն իրենց  հոգևոր ճեմարաններում, համալսարաններում: Ի տարբերություն Թուրքիայի, որ ձգտում է աշխատել Ադրբեջանի ռազմական, տնտեսական, քաղաքական վերնախավի հետ՝ Իրանը ձգտում է աշխատել Ադրբեջանի լայն հասարակական շերտերի հետ»: Ոսկանյանի դիտարկմամբ՝ այս գործոնը Հայաստանը կարող է ի շահ իրեն ծառայեցնել՝ որպես փափուկ ուժի կիրառման մեխանիզմ: «Շատ դեպքերում աշխարհում պատերազմների գրանցած հաջողությունների ժամանակ շեշտադրումներն արվում են դասական պատերազմական գործիքներին՝ սպառազինությանը, արդիական բանակին: Բայց չպիտի մոռանանք այսօր հիբրիդային պատերազմների առկայությունը, և նշենք, որ դրանց համարՆախիջևանում այսօր առկա է պարարտ հող՝ թե էթնիկական տիրույթում, թե ցեղային բաժանման տիրույթում»,- ասաց իրանագետը:

«Նախիջևան» հայրենակցական միության ղեկավար, գեներալ-մայորԼևոն Ստեփանյանի խոսքով այսօր Նախիջևանը օկուպացված, միլիտարիզացված տարածք է, որտեղ կա ամեն տեսակի հարձակողական զենք. «Նախիջևանից այսօր սպառնում են մեր ազգին, մեր պետականությանը: Այն, առանց սահման խախտելու, կարող է ռմբակոծել մեր գյուղերը, քաղաքները, ենթակառուցվածքները»:

ՔաղաքագետԵրվանդ Բոզոյանը ևս հավաստեց, որ Նախիջևանի սահմանային գոտին կարող է իրապես վտանգավոր լինել, եթե մենք մշտապես բավարար ուժեղ չլինենք՝ պահպանելով հավասարակշռությունը մեր սպառազինությամբ, մարտական և հասարակական պատրաստվածությամբ: «Ադրբեջանը փորձում է Նախիջևանի սահմանին երկրորդ ճակատ պատրաստել Հայաստանի դեմ, որ կգործարկվի հնարավոր պատերազմի դեպքում: Իրենց բոլոր քայլերը հենց դա են ցույց տալիս»,- ասաց Բոզոյանը:

«Նորավանք» հետազոտությունների կենտրոնի ղեկավարԿարեն Վերանյանի դիտարկմամբ՝ հիմա Ադրբեջանն ունի ավելի շատ սպառնալիքի ցուցադրության խնդիր, քան՝ սպառնալիքի կիրառման: «Փորձագետներ, զինվորականներ նշում են, որ տեխնիկան (հրետանի, զենիթային կայաններ՝ հարձակողական սպառազինություն), որ կուտակվում է Նախիջևանում, չի նշանակում, որ լոկալ կամ լայնամասշտաբ մարտական գործողությունների դեպքում Ադրբեջանն այստեղ կարող է անցնել ռազմական գործողությունների»,- նշեց Վերանյանը:

ՀՀ ՊՆ խոսնակԱրծրուն Հովհաննիսյանը հավաստեց, որ Մեղրիից մինչև Երասխ ողջ սահմանի երկայնքով դիրքային առավելությունը մերն է, թեպետ մարտավարական առումով ինչ-որ մի նեղ տեղում կարող են իրենք առավելություն ունենալ: «Միևնույն ժամանակ, սակայն, մեր զգոնությամբ պիտի բացառենք, որ հնարավոր մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը մարտավարական առավելություն ունենա»,-ասաց ՊՆ խոսնակը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաև, որ Ադրբեջանում կան նաև լուրջ քաղաքական պատճառներ, որոնց մասին խոսում են քաղաքագետները:«Հայտնի է, որ Նախիջևանի բնակչությունն առանձնանում է հայերի նկատմամբ պակա՛ս թշնամական տրամադրվածությամբ, քան Տավուշի հատվածում է, Արցախի հատվածում է,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հիշեցնելով:- Նախկինում այս հատվածում եղել է նույնիսկ փոխադարձ հարգանք, հրամատարների մակարդակով շփումներ: Հիմա, Ալիևը Նախիջևան այցերի ժամանակ կիրառում է հայատյաց հռետորաբանություն.ամեն կերպ փորձ է արվում Ադրբեջանի այլ հատվածներում և Նախիջևանում համաչափ ատելության մթնոլորտ պահպանել»:

 

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ