Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդու մի քանի միլիոն արժողությամբ ռեստորանային հյուրասիրությունը

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ներկայացրել է 2014-2018 թթ․ Էջմիածնի քաղաքապետարանի «Համաքաղաքային միջոցառումների կազմակերպում» տողի ներքո իրականացված ծախսերը:

Նա տեղեկացրել է, որ ծախսերի հատվածում հետաքրքրություն են ներկայացնում հյուրասիրությունները: Դիանա Գասպարյանի խոսքով, այս առումով ռեկորդակիր է 2017 թվականը՝ 10,894,000 ՀՀ դրամ հյուրասիրությունների գումարով։

Ընդ որում, ռեստորաններին միանվագ փոխանցված հյուրասիրությունների գումարները հաճախ զգալի չափերի են, իսկ կից հիմնավորող փաստաթղթերում բացակայում է մասնակիցների քանակի, հյուրասիրության մենյուի և այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

«Համաքաղաքային միջոցառումների համար «ծախսված» գումարները թվում են խիստ կասկածելի, ուռճացված և չհիմնավորված ծախսեր: