Search
Close this search box.

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 23-ից 27-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2462 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 500 հեռախոսազանգի:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 11 բողոքի:
2018 թվականի հուլիսի 23-ից 27-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1588 քաղաքացի: