Search
Close this search box.

Վստրեչի Ապերը ձերբակալվել է

Իրավապահ համակարգին մոտ կանգնած NewsBook-ի աղբյուրները տեղեկացնում են, որ կեսգիշերին Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը:

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշել է Արամ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել:

Բանից պարզվում է, որ ՀՀ քաղաքացի Մամիկոն Սուրենի Բագրատունին հունիսի 4-ին հաղորդում էր տվել, որ մեկ տարի առաջ հուլիսի 17-ին, Արամ Վարդանյանի մտերիմները, բռնություն գործադրելով, առևանգել են իրեն, տեղափոխել Արամ Վարդանյանի տուն, որտեղ նրան ծեծի են ենթարկել՝ պատճառելով մարմնական վնսավածքներ:

Այնուհետև ՀՀ քրեկան օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ և մեղադրանք առաջադրվել Վարդանյանին: Պատմությունը սկսվել էր այն պահից, երբ Վարդանյանը, տեղեկանալով եղբոր դստեր և Մամիկոնի միջև տեղի ունեցած սեռական կապի մասին, որոշել էր տեսնել Բագրատունուն: